ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.04.2026 | 22:00
Բարերար և բազումողորմ Աստվա՛ծ,
Օգնի՛ր մեզ և փրկի՛ր
յուրաքանչյուր վտանգից ու փորձությունից, պահպանի՛ր մեր սրտերն ու մտքերը խաղաղությամբ և հույսով։
Արժանավորի՛ր մեզ ամեն օր
գոհությամբ փառավորելու Քեզ՝
Հա՛յր, Որդի և Սուրբ Հոգիդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամե՛ն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4224

Մեկնաբանություններ